Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

869
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 18:36
Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները: Հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։
Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը՝ օր առաջ գալ և պատվաստվել՝ պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին: