Ինչպես օգտվել հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից
2102
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 19:06
![]() Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ: Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցով։ Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Դրա համար պետք է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
