«Ներկայացնում եմ պատվաստումների դինամիկան». Արմեն Մուրադյան
![]() ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ ձեզ պատվաստումների դինամիկան Հայաստանում և հարևան երկրներում՝ հունվարի 9-ի դրությամբ։ Եվ այսպես, • Ռուսաստան-36,5% • Թուրքիա-60,1% • Ադրբեջան-45,3% • Իրան- 51,1% • Վրաստան-26,3 % • Հայաստան-24,9 % COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.694.518 պատվաստում (2%-ով ավելին 03.01.2022-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ՝ 952.813 (25%-ով պակաս 03.01.2022-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ՝ 740.489 (14%-ով ավել 03.01.2022-ի ցուցանիշց), որը կազմում է ամբողջ բնակչության 24.9%: Հունվարի 03-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 34.262 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 4895: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 23%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 75%՝ 2-րդ: Պատվաստումների ընդհանուր թվի 69% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում, այդ թվում 1-ին դեղաչափի 63% և 2-րդ դեղաչափի 77%: • COVID-19 Հայաստանում 10.01.2021թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 345.981 Առողջացածներ՝ 332.985 Փաստացի բուժվողներ՝ 3480 (+24 մեկ օրում) Մահվան ելքեր՝ 8004 (3 մեկ օրում) Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1512 (0 մեկ օրում) Մեկ օրում իրականացվել է 3433 թեստավորում, որից դրական են եղել 125-ը (3.6%) Effective Reproduction Rate՝ շուրջ 0.58 (0.00) Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 142.137 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4247 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%): Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70: Հ․ Գ․ Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում․․․»: Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
