Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Լավ ապրելու, բնական շուբա հագնելու, մեքենա ունենալու համար են մեզ ազատում աշխատանքից». Նորքի ինֆեկցիոնի աշխատակից

684
Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 12:12
«Լավ ապրելու, բնական շուբա հագնելու, մեքենա ունենալու համար են մեզ ազատում աշխատանքից». Նորքի ինֆեկցիոնի աշխատակից

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան: Հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատված են աշխատանքից: «Նախատոնական օրով ժողով կանչեցին, ասացին՝ դիմումներ գրեք: Հարցրինք՝ ինչի՞ համար եք հեռացնում, օրինակ ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, մյուսին՝ որ բնական շուբա է հագնում, հաջորդին՝ որ մեքենա ունի և այլն»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով. «Ոչ մեկը չասեց՝ դուք աշխատանքային թերացումներ ունեք»:

«Լավ ապրելու, բնական շուբա հագնելու, մեքենա ունենալու համար են մեզ ազատում աշխատանքից». Նորքի ինֆեկցիոնի աշխատակից