Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ղազախստանում անկարգությունների ժամանակ գրեթե 6 հազար մարդ է բերման ենթարկվել

1146
Կիրակի, 09 հունվարի, 2022 թ., 21:30
Ղազախստանում անկարգությունների ժամանակ գրեթե 6 հազար մարդ է բերման ենթարկվել

Ղազախստանում անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել գրեթե 6 հազար մարդ։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Արդեն իսկ հարուցվել է 125 քրեական գործ։

«Ոստիկանություն է բերվել 5,8 հազար մարդ, որոնց թվում կան զգալի թվով օտարերկրացիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս պահի դրությամբ իրավիճակը երկրի բոլոր շրջաններում կայունացել է, օպերատիվ իրավիճակը վերահսկելի է։ Կենսապահովման համակարգերի և կոմունալ հարմարությունների աշխատանքը աստիճանաբար վերականգնվում է, ազատագրվել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը։