Կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնեց ԱՆԻՖ-ին
![]() Կառավարությունը ԶՊՄԿ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ «2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գործարքը շատերին կասկածելի է թվացել։ «Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա փաստորեն կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ պետությունը կորցնում է․ դա մենք տեսել ենք երկար տարիներ»,- նշեց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
