«Ծխախոտը պետք է տակի՞ց վաճառեն»․ Փաշինյանը՝ Ավանեսյանին
![]() «Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և գովազդային ցուցադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, թե ով է վերահսկելու օրենքի կատարումը, Ավանեսյանն ասաց․ «Վերհսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները։ Նախարարը նշեց, որ վերջինները որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ։ «Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակի՞ց վաճառեն»,- դիմելով Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետը։ «Այո՛, երբ որ հաճախորդը կուզի իր մատնանշած ծխախոտային արտադրատեսակը, իրեն կվաճառեն»,- պատասխանեց նախարարը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
