Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից

1431
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 16:00
Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից

Արդեն հայտնել էինք ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում ընտանիքի 4 անդամների սպանության դեպքի մասին:

«Известия»-ին հայտնի է դարձել, որ սպանության հեղինակը 38-ամյա ամուսինն է, ով սպանել է 35-ամյա կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ապա ինքնասպան եղել: Նշվում է, որ կինը ցանկացել է ամուսնալուծվել և իր հետ տանել 11 տարեկան որդուն և 7 տարեկան դստերը:

Սպանության գիշերը հարևանուհին վիճաբանության, գոռոցի ձայներ է լսել նրանց բնակարանից: Ավելի ուշ, երբ աղմուկը դադարել է, ներս է մտել ու հատակին գտել նրանց մարմինները՝ կտրած-ծակած վերքերով:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից