Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքին բնակարանում սպանված են գտել

1043
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 11:12
ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքին բնակարանում սպանված են գտել

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում ընտանիքի 4 անդամների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: Նրանցից երկուսը երեխաներ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու, կնոջ (ծնված 1986թ., 1983թ.) և երկու անչափահաս երեխայի մարմին (ծնված 2014թ., 2010թ.)՝ տարբեր հատվածներում ծակած-կտրած վիրավորումներով»,- նշել են իրավապահները:

Այսօր ոստիկանության բաժին էր դիմել տան տիրուհին, որն այն վարձով էր տվել: