Մակրոնը հայկական լսարանին հայերեն է սիրաշահում, ադրբեջանականին՝ ադրբեջաներեն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով գրառում էր կատարել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ ունեցած հանդիպումից հետո։ «Մենք պետք է ուղիներ գտնենք կայուն խաղաղության համար։ Երեկ երեկոյան մենք առաջ շարժվեցինք այս ուղղությամբ՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»,- ասված է գրառման մեջ։ Գրառմանը կցել է Ալիևի հետ լուսանկար: Մակրոնի այս գրառումը, սակայն, տեսանելի չէ հայկական լսարանի համար: Ադրբեջաներեն գրառման կարգավորումներն արված են այնպես, որ դրա տարածման հասանելիությունը լինի միայն Ադրբեջանը: Փոխարենը հայկական լսարանին տեսանելի է մեկ այլ, արդեն՝ հայերեն գրառում, որտեղ Մակրոնը սիրաշահում է այս անգամ Հայաստանին. «Մենք երբեք չենք լքի հայերին։ Մշտապես փնտրելու ենք տևական խաղաղությանն ուղղված լուծումներ։ Կոչ եմ անում, որ տոնական շրջանը լինի մարդասիրական առաջընթացների և հաշտության շրջան»: Գրառմանը կցել է տեսանյութ՝ Փաշինյանին ողջունելու արարողությունից: Հատկանշական է, որ Մակրոնի վերջին գրառումը, որը եռալեզու է՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն, հրապարակային է՝ հասանելի է բոլորին: «Arménie, Azerbaïdjan, ensemble. Հավելենք, որ MAMUL.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի տարածքում հասանելի են Մակրոնի միայն ադրբեջաներեն գրառումները, իսկ հայերեն գրառումները՝ ոչ: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30



