Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից
11150
Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 17:18
![]() Մեծամորի հնավայրում կատարված պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից (մ.թ.ա 5-6 հազարամյակներից) մինչև ուշ միջնադար (17-18-րդ դարերը)։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ: Մեծամորի հնավայրից է հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը: Դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող գիտաժողովին զուգահեռ կբացվի Մեծամորի ոսկու սրահի նոր ցուցադրությունը։ Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36
