«Տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը մեզ դուրս է մղելու Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից». Վահե Դավթյան
![]() ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին: Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլ դե ֆակտո պարալիզացված են: Գրում եմ «դե ֆակտո», քանզի թղթի վրա ու պաշտոնական հայտարարություններում դրանք ակտիվորեն իրականացվում են: Հիշեցնեմ, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2019-ին: Իրականում գործ ունենք խորքային խնդրի հետ, քանի որ տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը վերջնականապես դուրս է մղելու մեզ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից: Տրանսպորտային միջանցքից արդեն թերևս դուրս ենք մնացել, այժմ նույնը սպասվում է էներգետիկ ոլորտում: Իսկ քանի որ գործող «իշխանությունների» համար էներգետիկան ընկալվում է նեղ սպառողական տրամաբանության մեջ, խնդրի երկարաժամկետ ռազմավարական ռիսկերը, բնականաբար, չեն հաշվարկվել: Արդյունքում ունենք անարդյունավետ էներգահամակարգ ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման վտանգ»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
