Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Բարձրացվելու են աշխատավարձերը. սակայն որևէ պարզաբանում չկա առավել կարևոր հարցի վերաբերյալ». Տիգրան Սիմոնյան

2197
Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 19:48
«Բարձրացվելու են աշխատավարձերը. սակայն որևէ պարզաբանում չկա առավել կարևոր հարցի վերաբերյալ». Տիգրան Սիմոնյան

«Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Որպես աչքալուսանք՝ գործադիրի թիվ 1 պաշտոնյան իր ՖԲ էջում հայտարարել է, որ 2022թ. հունվարի 1-ից 40-168 տոկոսով բարձրացվելու են գիտության բնագավառի աշխատողների աշխատավարձերը: Բայց, որքանով կարելի էր հասկանալ հայտարարությունից, այնտեղ որևէ պարզաբանում չկա առավել կարևոր հարցի վերաբերյալ: Ահավասիկ...
Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդաբանությամբ է լուծվելու սպասվող թռիչքային գնաճի կանխարգելման հարցը: Հիշեցնենք, որ ցանկացած երկրի կառավարություն նման քայլեր (դրամական զանգվածի կտրուկ ավելացում) կատարելուց առաջ նախ և առաջ այնպիսի կանխարգելիչ քայլեր է իրականացնում, որ գերշահույթի ծարավ բիզնեսը ի սկզբանե զերծ մնա գների թանկացումից և չփորձի այդպիսով խժռել հավելյալ բյուջետային հատկացումները: Եվ երկրորդ՝ դարձյալ անհասկանալի է, թե աշխատավարձերի բարձրացումը թվով քանի գիտնականի ընտանեկան բյուջե է համալրելու»:

Աղբյուրը`   Տիգրան Սիմոնյան