Կրակել են Կարմիր շուկայի դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ
1859
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 20:30
![]() Կարճատև դադարից հետո ադրբեջանական կողմը կրկին վերսկսել է կրակահերթը Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ: «ՌեՓաբլիք օֆ Արցախ» թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես է հակառակորդը թիրախավորում բնակավայրը: Կրակահերթերն սկսվել են այսօր առավոտյան՝ ժամը 11:30-ին և տևել 10-15 րոպե: Այնուհետև կրկին վերսկսվել են 17:15-ին և տևել շուրջ 2 ժամ: Կրակել են նաև գյուղի դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ: Կարմիր շուկա է մեկնել ռուս խաղաղպահների 2 զրահապատ փոխադրիչ: Ըստ աղբյուրի, սա 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր ամենաինտենսիվ հրաձգությունն է եղել Կարմիր շուկայի ուղղությամբ: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
