«Մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ»․ Գնել Սանոսյան
![]() Այսօր՝ Կառավարության նիստում, որոշվեց սուբենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, հարցրեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում: «Նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ: Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում է նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են ու չբավարարի, ապա շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք»,- ասաց նախարարը: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
