«ՀԾԿՀ-ն չի բացառում, որ փետրվարից ՀՀ-ում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները». Վահե Դավթյան
![]() ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «ՀԾԿՀ-ն չի բացառում, որ 2022թ. փետրվարից Հայաստանում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները՝ պատճառաբանելով այդ սպառնալիքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցմամբ: Մինչդեռ «Հրազդան»-ի կանգնեցումը ոչ թե խնդրի պատճառն է, այլ երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի հետևանքը: Ձախողելով էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարությունը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման աշխատանքները՝ դիլետանտների կառավարությունն այլ ելք չթողեց երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի սեփականատիրոջը, որն այլևս նպատակահարմար չի համարում դրա հետագա շահագործումն ու ներդրումների իրականացումը: Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով ներգրավված վարկի մարման արդյունքում գոյացած բեռին, ապա այն ևս պայմանավորված է ա) այդ աշխատանքների գրաֆիկի խախտմամբ ու բ) կրկին էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարմամբ: Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
