Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես «գաղտնի» նշումով էր։ Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատկացվել է ոչ թե ոլորտը համակարգող այդ նախարարությանը, այլ վարչապետի աշխատակազմին։ Հավելենք, որ սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ այս հատկացումները ուղղակիորեն կարող են կապված լինել դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36