Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 4.9 տոկոսով պակասել է, բայց հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճը կազմել է 4.3 տոկոս: Շինարարության ոլորտում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճ է արձանագրվել նախորդ՝ 4.2 տոկոսով: Արձանագրենք նաև, որ մեկ ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 3.8 տոկոսով: Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրի շրջանառության ծավալները 7 տոկոսով են ավելացել: Մասնագետների խոսքերով՝ վերջին շրջանում արձանագրված թանկացումներն ազդեցություն են թողել մարդկանց գնողունակության վրա: Տեղեկացանք, որ ծառայությունների ծավալները առանց առևտրի պակասել են 1.5 տոկոսով, փոխարենը ավելացել են արտաքին առևտրաշրջանառության ծավալները. այն կազմել է 12.5 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 16.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 10.5 տոկոսով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
