Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ շարունակվում են»․ Բաբկեն Թունյան

1079
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 23:42
«Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ շարունակվում են»․ Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Մտքեր ենք փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ արգելքի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են»:

Աղբյուրը`   Բաբկեն Թունյան