Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.

«Ադրբեջանի էներգետիկայի նախարարը չի բացառել, որ Հայաստանը կարող է մասնակցել ադրբեջանական էներգետիկ նախագծերին». Վահե Դավթյան

1728
Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 18:30
«Ադրբեջանի էներգետիկայի նախարարը չի բացառել, որ Հայաստանը կարող է մասնակցել ադրբեջանական էներգետիկ նախագծերին». Վահե Դավթյան

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովն այսօր չի բացառել, որ Հայաստանը կարող է մասնակցել ադրբեջանական էներգետիկ նախագծերին։
Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է այսօր, երբ ավարտին է հասցվում «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանա-նիկոլական օպերացիան։ Մինչ օրս հայ֊ադրբեջանական էներգետիկ համագործակցության մասին չի եղել ոչ մի խոսք։ Ադրբեջանցի նախարարը՝ հայտարարելով էներգետիկ ինտեգրման հեռանկարների մասին, ցույց է տալիս, որ պրոցեսներն ընթանում են Բաքվի համար առավել քան հարմար ճանապարհով։
Տեսականորեն ո՞ր ադրբեջանական նախագծերին կարող է միանալ Հայաստանը։
1. Միջանցքով անցնող գազամուղ, որն ուղղված է մինիմիզացնել Նախիջևանի կախվածությունն Իրանից եկող սվոփային գազից։ Արդյունքում ազերիները փորձելու են Իրան-Հայաստան գազամուղին այլընտրանք ստեղծել՝ ներխուժելով հայաստանյան շուկա ու թելադրելով այստեղ խաղի սեփական կանոնները։ Դրանով իսկ լուրջ վնաս կարող է հասցվել նաև ռուսական էներգետիկ շահին տարածաշրջանում ու, մասնավորապես, «Գազպրոմի» երկարաժամկետ շահին Հայաստանում։ Առհասարակ, սա երկարաժամկետ սցենար է։ Խոսքը առաջիկա 1֊2 տարվա մասին չէ։
2. Միջանցքը ենթադրելու է նաև էլեկտրահաղորդման գծի կառուցում, որին տեսականորեն կարող է միանալ նաև Հայաստանը՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Նախիջևան, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին Անդրկովկասի միավորված էլեկտրական ցանցերի շրջանակներում։ Բնականաբար, դրա գինը ևս չափազանց բարձր կարող է լինել՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծից դուրս մնալը։ Պատահական չէ, ի դեպ, որ թավշյա կլոունադայից հետո պարալիզացվեցին միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3֊րդ օդային գծի կառուցման աշխատանքները։ Բայց դրա մասին՝ առանձին»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան