ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները
![]() ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին սրման առնչությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի համապարփակ կարգավորման բանակցությունները․ ասվում է միության արտաքին քաղաքականության հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ հասնելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը, ներառյալ սահմանների սահմանագծումը», - ասվում է փաստաթղթում։ Եվրամիությունը նաև ընդգծել է իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու՝ լարվածությունը հաղթահարելու համար» և աջակցել Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը։ «Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել զինված ուժերը և պահպանել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
