Սպանություն Երևանում
![]() Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
