Լուկաշենկոն սպառնացել է փակել գազի տարանցումը Եվրոպա
3089
Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 15:48
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է կոշտ արձագանքել ԵՄ երկրների և Լեհաստանի կողմից հնարավոր պատժամիջոցներին, մասնավորապես՝ սահմանի ամբողջական փակման վերաբերյալ հայտարարություններին, հայտնում է БелТА-ն: «Մենք տաքացնում ենք Եվրոպային, նրանք մեզ սպառնում են սահմանների փակմամբ: Իսկ եթե մենք փակենք գազի տարանցումը Եվրոպա... Խորհուրդ կտամ, որպեսզի Լեհաստանի, Լիտվայի և մյուս անգլուխների ղեկավարությունը մտածի նախքան խոսելը։ Բայց դա նրանց գործն է»,- ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք՝ Բելառուսով անցնում է Յամալ-Եվրոպա անդրազգային գազատարը: Ավելի վաղ հայտնել էինք լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրավիճակի մասին: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
