Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վթարի են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները. կա զոհ և վիրավորներ

1009
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 14:54
Վթարի են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ 30-ամյա Սարգիս Զ-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Զ-ն և նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Հարութ Մ-ն և 50-ամյա Դավիթ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ-ն շտապօգնության ավտոմեքենայի մեջ, գիտակցության չգալով, մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: