Սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա․ «Ժողովուրդ»
![]() «Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա: Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին: Գազալցակայանների աշխատողների խոսքերով՝ բենզինի գինը 520 դրամի սահմաններում չի մնա, այն առաջիկայում է՛լ ավելի կբարձրանա եւ կհասնի 700 դրամի. «Եթե բենզինի գինը դառնա 700-800 դրամ, գազն էլ կթանկանա հաստատ»: Ի դեպ, տեղեկացնենք, որ հեղուկ գազի գինը եւս շարունակում է բարձր մնալ. մեկ լիտրը 260 դրամ է»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
