Իսրայելը ներկայացրել է աշխարհում առաջին անօդաչու էլեկտրական ուղղաթիռը
12678
Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 23:30
![]() Իսրայելական Steadicopter ընկերության մասնագետները ներկայացրել են իրենց նորարարությունը՝ աշխարհում առաջին էլեկտրական անօդաչու Black Eagle 50 Electric ուղղաթիռը, որը նախատեսված է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, հայտնում է Defense Blog-ը։ Ուղղաթիռը կարող է օգտագործվել որոնողափրկարարական աշխատանքների համար, կիբեռնետիկայի բնագավառում, հետախուզության, ինչպես նաև գազի և նավթային հենակետերի հետազոտման և նավատորմի գործողությունների ժամանակ: Առավելագույն 50 կգ թռիչքային քաշի պարագայում ուղղաթիռի թույլատրելի բեռն առնվազն 30 կգ է: Ինքնաթիռը կարող է անընդհատ օդում լինել մինչև 2 ժամ և հագեցած է կրկնակի էլեկտրական շարժիչով, ինչը դարձնում է դրա օգտագործումը էժան և վնասակար արտանետումներ չի արտանետում մթնոլորտ։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36
