ԱՄՆ-ում հարյուրավոր եղջերուներ վարակված են կորոնավիրուսով
![]() ԱՄՆ-ում հարյուրավոր սպիտակապոչ եղջերուներ վարակված են SARS-CoV-2-ով։ Նման եզրակացության են հանգել Այովա նահանգի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։ Կենսաբանների կարծիքով, եղնիկները կարող էին կորոնավիրուսով վարակվել մարդկանցից, որից հետո հիվանդությունը տարածվել է կենդանիների շրջանում։ 2020 թվականի ապրիլից 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում սպիտակապոչ եղջերուների շրջանում վարակի տարածման մասշտաբները բավականին մեծ են եղել. նրանց մինչև 80%-ը վարակվել է կորոնավիրուսով։ Մեծ խնդիրն, ըստ գիտնականների, այն է, որ եղջերուների շրջանում կորոնավիրուսի արագ տարածումը կարող է դանդաղեցնել վարակի դեմ պայքարը։ Եղնիկները կարող են դառնալ իսկական «ռեզերվուար» SARS-CoV-2-ի համար, վիրուսը կշարունակի մուտացիան և կարող է շրջանցել ժամանակակից պատվաստանյութերը։ Իրավիճակը շտկելու նպատակով գիտնականներն առաջարկում են խոշոր եղջերավորներին պատվաստել կորոնավիրուսի դեմ: Սակայն գիտնականներն իրենք էլ են ընդունում, որ սա շատ դժվար իրագործելի գաղափար է: |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68920.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
28218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
20014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20313.10.2026, 19:48
