Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Իրկուտսկում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը

1083
Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 19:12
Հայտնի է Իրկուտսկում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանված Ан-12 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են։ Այդ մասին լրագրողներին հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Ցավոք, բոլորը մահացել են։ Առկա են բոլոր մարմնամասերը»,- ասել է Կոբզևը։

Life-ն արդեն հրապարակել է զոհերի ցուցակը՝ 7 զոհ, որոնցից 5-ը՝ անձնակազմի անդամ, 2-ը՝ բեռն ուղեկցող անձինք.

Եգորով Ա., ծնված 1958թ., ՌԴ քաղաքացի, օդանավի հրամանատար,
Շչուչկա Օ., ծնված 1971 թ., Ուկրաինայի քաղաքացի, երկրորդ օդաչու,
Չուպրինենկոն Ա., ծնված 1961 թ., Ուկրաինայի քաղաքացի,
Սերգեև Ա., Բելառուսի քաղաքացի,
Կրոպոտլիվ Յու., ՌԴ քաղաքացի,
Գարմոնենկո Դ., Բելառուսի քաղաքացի,
Կարպով Մ.-ն, ծնված1995 թ., Բելառուսի քաղաքացի