Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»
![]() Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաև տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով: «Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլև ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։ Մասնագետների խոսքերով՝ մինչև Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները ևս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաև արտահանման ծավալները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
