«Տոնական օրերի կրճատումը կարող է բացասական արդյունքների հանգեցնել». Վահե Դավթյան
![]() «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Տոնական օրերի կրճատումը կարող է բերել դրական տնտեսական արդյունքի հիմնականում զարգացած արդյունաբերական համալիր ունեցող երկրներում: Մինչդեռ այն երկրներում, որոնց տնտեսությունը կառուցված է առավելապես ծառայությունների վրա, նման կրճատումը կարող է անգամ բացասական արդյունքների հանգեցնել: Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ոլորտն ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել, ինչով և պայմանավորված է 2020թ. «ապրիլյան շոկի» հետևանքով ստեղծված տնտեսական խորը կոլապսը, որը մեծ հաշվով չի հաղթահարվել առ այսօր: Տոնական օրերին, հատկապես՝ Ամանորյա Հայաստանում, որպես կանոն, ակտիվանում է առևտուրը, ավելանում է ծառայությունների ծավալը: Դա հնարավորություն է ստեղծում ակտիվանալու հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 35-40%-ը: Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համադրեք մեր տնտեսության կառուցվածքի հետ, անդրադարձեք այդ երկրների տնտեսական քաղաքականության միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակադրումներին (որը մենք, բնականաբար, չունենք), ու միայն դրանից հետո համեմատականներ անցկացրեք»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
