«Ես նման լուր չեմ կարդացել». ԿԳՄՍ նախարար
3139
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 12:12
![]() Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով, օրեր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ նման քննարկում և ո՞րն է դրա անհրաժեշտությունը: «Անկեղծ ասած, ես ինքս նման ձևակերպմամբ լուր չեմ հայտնաբերել: Մի քիչ ուրիշ կերպ է գնում: Որևէ տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը ասել է կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել: Ես նման լուր չեմ կարդացել, եթե հղումն ունեք, խնդրում եմ՝ տվեք: Մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել և այլն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման հարց օրակարգում չկա: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
