«Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»․ Գ․ Բաղրամյան
![]() «Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- ԱԺ ճեպազրույցում, անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը, ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով․ «Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»։ Պաշտոնյան նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
