«Ես չեմ պնդում, որ բարձրանալու է»․ ՀԾԿՀ նախագահը՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացման մասին
![]() ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ջրի սակագնի փոփոխություններին, նշեց, որ հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել ջրի գինը։ Հարցին՝ Դուք պնդո՞ւմ եք, որ ջրի սակագինը բարձրանալու է, պաշտոնյան ասաց․ «Ես չեմ պնդում, որ բարձրանալու է, ես ասում եմ՝ քննարկում ենք առաջարկ, որպեսզի ունենանք 10 տարվա կայուն գնային քաղաքականություն»։ ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ բարձրացման հայտը եղել է 43 դրամ՝ գործող 180-ի նկատմամբ։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»։ Սոցիալապես անապահով սպառողերի համար կգործի գործող 180 դրամ սակագինը․ «Մնացած սպառողների համար առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ։ Նրանց համար կսահմանվի 200 դրամ սակագին»,- ասաց Գ․ Բաղրամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
