Մրցույթ՝ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով
![]() 2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով՝ էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին: Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների՝ անվան, ազգանվան, հայրանունի, հասցեի, հեռախոսահամարի վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
