Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

1044
Շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ., 13:36
Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Աֆղանստանի Կանդահար քաղաքի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, РИА Новости-ին հայտնել է տեղի հիվանդանոցի աղբյուրը: Եվս 83 մարդ ստացել է վնասվածքներ:

Նշվում է, որ պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: ԶԼՄ-ների տեղեկություններով, պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: