Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել. «Ժողովուրդ»
![]() Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարի մսի արտադրության ծավալներն են պակասել. այս տարվա հունվար-օգոստոսին խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 2.4 տոկոսով, իսկ ոչխարինը պակասել է 3 տոկոսով: Պակասել են նաև թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով: Հայաստանում այս տարվա 8 ամիսներին արտադրվել է 9 մլն 19 հազար 800 տոննա թռչնամիս: Թռչնաբույծների խոսքով՝ 2020-ի տարեվերջին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ Ընդ որում, բարձրացել է և ներկրված, և արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետև միաժամանակ բարձրացել են և ներմուծվող կերի գինը, և գազի, էլեկտրաէներգիայի սակագները: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
