«Standard & Poor's-ի վարկանշավորումը որևէ բանով տարբերվո՞ւմ է Moody's-ի և Fitch-ի ռեյտինգավորումից». վարչապետ
![]() S&P միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց՝ առաջին տարին է, որ Standard & Poor's կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին ու շնորհել ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ «այս վարկանշավորումը որևէ բանով տարբերվո՞ւմ է Moody's-ի և Fitch-ի ռեյտինգավորումից»: «Հեղինակավոր գործակալությունների վարկանշավորումները որքան շատ լինեն, այդքան համարվում է ավելի ճշգրիտ ու դիվերսիֆիկացված»,- արձագանքեց Գրիգորյանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ի տարբերություն Moody's-ի և Fitch-ի, որոնք տվել էին կայուն հեռանկարով, Standard & Poor's-ը տվել է դրական հեռանկարով վարկանիշ: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
