«Ամբողջ աշխարհում ու հատկապես Եվրոպայում աճում է հեղուկ գազի կշիռը». Վահե Դավթյան
![]() «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական գազի շուկայում ռուս-իրանական հնարավոր մրցակցության սրման ու դրա հետևանքով Սյունիքի հարցում Մոսկվայի պրոադրբեջանաթուրքական կեցվածքի մասին տարածվող թեզը բացարձակ մերկապարանոց է: Իսկապես, վերջերս Կասպից ծովի իրանական հատվածում հայտնաբերված Չալուս հանքավայրը տեսականորեն կարող է բավարարել եվրոպական պահանջարկի շուրջ 20%-ը: Ու իսկապես, այդ արտահանումն իրականացնելու համար առանցքային երթուղին տեսականորեն անցնում է Հայաստանով (Հյուսիս-Հարավ): Սակայն փաստենք, որ 1. այս հարցին մենք մոտենում ենք կոնվենցիոնալ գազամատակարարման տեսանկյունից, այսինքն՝ դիտարկում ենք իրանական գազի հնարավոր արտահանումը եվրոպական շուկա բացառապես խողովակաշարով: Մինչդեռ ամբողջ աշխարհում ու հատկապես Եվրոպայում գնալով աճում է հեղուկ գազի՝ LNG-ի կշիռը: 2025թ. այն հասնելու է մոտ 600 մլրդ խմ-ի: Կանխատեսվում է, որ ամեն տարի LNG սպառումն աշխարհում ավելանալու է 3,5%-ով՝ 2040թ. ստանալով նույն գեոտնտեսական կարգավիճակը, որն այսօր ունի նավթը: Հաշվի առնելով այս միտումները՝ Իրանը նոր հանքավայրի շահագործումը կապելու է LNG արտադրության հետ: Վերջինիս տեղափոխումն իրականացվում է առավելապես լցանավերով, որոնք կարող են Պարսից ծոցից հասնել Կարմիր ծով ու Սուեցով դուրս գալ Միջերկրական ծով, 2. Իրանը սեփական գազատրանսպորտային ռազմավարությունն այսօր առավելապես կապում է Ասիայի ու, մասնավորապես, Չինաստանի հետ, որն, ի դեպ, LNG սպառման գլխավոր մջազգային դրայվերն է: Դա առավել քան տեղավորվում է ս. թ. ապրիլին Պեկինի ու Թեհրանի միջև կնքված համաձայնագրի տրամաբանության մեջ: Դրա համաձայն, առաջիկա 25 տարվա ընթացքում Պեկինը նախատեսում է 400 մլրդ դոլարի ներդրում իրականացնել Իրանում՝ մեծ ամսամբ նավթագազային ոլորտում: Ու ամենևին պատահական չէ, որ իրանական նոր հանքավայրի երկրաբանական ու հորատման աշխատանքներում ներգրավված են հենց չինական ընկերությունները: Ի դեպ, այս հարցում Իրանին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը: Մեծ հաշվով մենք գործ ունենք Իրան-Չինաստան-Ռուսաստան գեոռազմավարական եռանկյունու հետ, որի ներսում շահերը սինխրոնիզացված են, ինչի մասին վկայում է նաև պաշտոնական Թեհրանի դիվանագիտական խոսույթը»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
