Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանյան 10 դպրոցներում լեռնագնացություն կդասավանդվի

446
Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 23:42
Հայաստանյան 10 դպրոցներում լեռնագնացություն կդասավանդվի

Հայաստանյան 10 դպրոցներում պիլոտային ծրագրով լեռնագնացություն կդասավանդվի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։
«Աննկարագրելի ուրախ ենք։ Պատմական բեկում ենք ունենում մեր դպրոցներում։ Մոտ մեկ տարի տևած բանակցություններից, փաստագրական, ծրագրային և փորձագիտական եզրակացություններից հետո այս շաբաթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանության արժանացրեց «լեռնագնացությունը դպրոցում» մեր պիլոտային առաջարկը։ Ընտրված 10 դպրոցներում երեխաների հետ մի քանի լեռնային թեմաներով հանդիպումներ և արշավներ կունենանք»,– գրել է Դանիելյանը։Նրա խոսքով՝ պիլոտային տարին ավարտելուն պես առաջարկով հանդես կգան կառավարությանը, որպեսզի լեռնագնացությունը 2023թ-ից պարտադիր կրթական մոդուլ դառնա։