«Ազդարարված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ վերադասավորման մասին». Ա. Բաբաջանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Փաստացի, ազդարարված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ վերադասավորման մասին, որը լայն իմաստով վերադասավորում է Հայաստանի տնտեսության մասշտաբով, եթե իհարկե իրականություն է դառնում միլիարդավոր դոլարների ներդրումային մտադրությունների գործընթացը: Հայաստանի տնտեսության ծավալները հաշվի առնելով, անգամ մի քանի հարյուր միլիոն դոլարը բավարար է ուժերի հարաբերակցության էական փոփոխության համար, ուր մնաց մի քանի միլիարդ դոլարը: Այստեղ իհարկե կա ուշադրության արժանի երկու ասպեկտ: Նախ, հանքարդյունաբերության գիգանտի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «բազայի» վրա տեղի ունենալիք վերադասավորումը ունենալու է ներքաղաքական ազդեցություն: Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի կոմբինատը ըստ էության «համակարգային» էր Հայաստանի նախորդ իշխանության համար: Այդպիսով, բաժնետերերի փոփոխությունը բերում է նախկին համակարգի համար ներքին սնուցման առանցքային աղբյուրի «սակավաջրության», ինչը իր ազդեցությունը կունենա ներքաղաքական կյանքի «ռեսուրսային ապահովման» տեսանկյունից: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
