«Իծաքար գյուղի հիմական դպրոցի 9 դասարաններում սովորում է 25 աշակերտ». Նարինե Մկրտչյան
![]() Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի Իծաքար գյուղը ՀՀ պետական սահմանից 14 կմ հեռավորության վրա է: Իծաքար գյուղի հիմական դպրոցը հիմնադրվել է 2005-ին: Դպրոցի տնօրենը՝ Վարդան Դանիելյանը, տեղեկացրեց, որ այսօր դպրոցի 9 դասարաններում սովորում է 25 աշակերտ: Դպրոցն ունի ութ ուսուցիչ: Աշակերտները սովորում են հիմնականում կոմպելկտավորված դասարաններում՝ 1-4-րդ դասարանցիները՝ միասին, 6-7-րդ դասարանցիները՝ միասին, ամենամեծը 5-րդ դասարանն է՝ 5 աշակերտով: Դպրոցի միակ առաջինդասարանցին վեցամյա Տիգրանն է: Դպրոցի հիմնական խնդիրներից են դպրոցական դասագրքերի պակասը, մարզադահլիճի և լաբորատորիայի բացակայությունը: Ըստ տնօրենի՝ Տավուշի մարզի գյուղերի դպրոցները հիմնական դասագրքերի հարցում միմյանց փորձում են օգնել՝ դասագրքեր միմյանց տալով կամ փոխանակելով, սակայն բոլոր աշակերտները չէ, որ դասագրքերով ապահովված են: (Հուսով եմ, որ ԿԳՍՄ նախարարությունը Իծաքար գյուղի դասագրքերի հարցը արագ կկարգավորի): Դպրոցն ունի ռոբոտաշինության խմբակ՝ համապատասխան կահավորված դասարանով, ինչպես նաև համակարգչային դասարան: 1-4-րդ դասարաննների 13 աշակերտներն անվճար սնունդ են են ստանում ՀՕՖ-ի ծրագրով: Դպրոցն ունի նաև նախակրթարան: Հանրակրթության տարաբնույթ խնդիրներով ծանրաբեռն Հայաստանի կրթական համակարգը պետք է զատորոշի գերակայությունները՝ սահմանամերձ գյուղական դպրոցների պահպանումն ու զարգացումը դարձնելով նպատակային ուղղություն»: Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
