Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին
![]() Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Պետական բյուջեի հիմնական ցուցանիշները. Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ ՀՀ դրամ Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ ՀՀ դրամ Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ ՀՀ դրամ Նախագծով սահմանվում է, որ բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի և տարեվերջին կկազմի մոտ 60%, կապիտալ ծախսերը կաճեն և կկազմեն 350 մլրդ ՀՀ դրամ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումները կավելանան 31.6%-ով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով և կկազմի 223 մլրդ ՀՀ դրամ, միայն գիտության ֆինանսավորումը կավելանա մոտ 83%-ով։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
