Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա». վարչապետ

245
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 11:24
«2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա». վարչապետ

Կառավարության նիստի օրակարգում ՀՀ 2022թ. բյուջեի մասին օրենքի նախագիծն է: Մինչ զեկուցող նախարարին ձայն տալը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ հրապարակեց. «Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև. դեռևս հաղթահարված չեն կորոնավիրուսի և պատերազմի սոցիալ-տնտեսական և անվտանգային հետևանքներն ու մարտահրավերները: Օգոստոսին ներկայացրինք Կառավարության 2021-2026թթ գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն ու ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որ արտահայտված են 2022թ. բյուջեում, հավակնոտ են ու իրատեսական: Կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը... 2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում»: