«Ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հարմարավետ»․ Ռուստամ Բադասյան
![]() «Մեր գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ, և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Խնդրի վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ Կառավարությունն աշխատում է»,- նկատեց նա։ Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից տեղադրած ոստիկանական անցակետ տեղադրելու հանգամանքով պայմանավորված՝ արդյոք հայկական կողմը մաքսակետ դնելու է նույն հատվածում, Բադասյանը պատասխանեց․ «Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով: Մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու, քան այս պահին տեղադրված է»։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
