«Բանակցում ենք «Վեոլիայի Ջրի» հետ՝ 10 տարվա հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»․ ՀԾԿՀ նախագահ
946
Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 14:12
![]() «Բանակցում ենք «Վեոլիայի Ջրի» հետ՝ 10 տարվա հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման հնարավորությանը՝ նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Բաղրամյանը նշեց, որ օգոստոսի սկզբներին «Վեոլիա Ջուր»-ը ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով է հանդես եկել։ «Իրականացվում է մոնիթորինգ, քննարկվում է վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների իրականացման հնարավորությունը, որովհետև պայմանագրում ունենք սցենար, որ մինչև 2025-2026 թվականը բարձրանում է սակագինը, հետո սկսում է նվազել»,- նշեց նա։ Բաղրամյանի խոսքով՝ 10 տարի հաստատուն գին ունենալու վերաբերյալ բանակցությունների արդյունքում այնպես պետք է անել, որ դա որևէ ազդեցություն չունենա պետական բյուջեի մուտքերի վրա։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
