Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կրակոցներ` «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր

769
Երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ., 10:06
Կրակոցներ` «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ-ն։ Վերջիններն ամուսիններ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: