Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

953
Շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ., 10:30
Երևանի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Ի-ն էր։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։