Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում, քարոզարշավի ժամանակ, դանակահարվել է ընդդիմության երկու ներկայացուցիչ

808
Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 14:54
Վրաստանում, քարոզարշավի ժամանակ, դանակահարվել է ընդդիմության երկու ներկայացուցիչ

Վրաստանի Դմանիսի շրջանի Գանտիադի գյուղում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ դանակահարվել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության երկու ներկայացուցիչ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ կան նաև այլ տուժածներ: Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է: Իմեդի հեռուստաալիքի փոխանցմամբ, վերջինս «Վրացական երազանք» կուսակցությունից Դմանիսիում առաջադրված Միխայիլ Դաութաշվիլիի որդին է: 28-ամյա Դավիդ Դաութաշվիլին անցնում է գործով, որը քննվում է Վրաստանի ՔՕ երկու հոդվածներով՝ «դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը» և«բռնությունը»: Մեղադրյալին սպառնում է ազատազրկում՝ 3-6 տարով: Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

Վրաստանում՝ քարոզարշավի ժամանակ դանակահարվել է ընդդիմության երկու ներկայացուցիչ