Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի բնակչության համար սահմանված գազի բարձր գնի համար: Այս մասին «НАШ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը: Նրա խոսքերով, կապույտ վառելիքի գնի աճին նպաստել է այն, որ ուկրաինական գազի պահոցները կիսով չափ դատարկ են: Մինչև տարեվերջ Կիևը դեռ 10 միլիարդ խմ-ի կարիք ունի: «Այսօր գազի գինը անցել է 800 դոլարի սահմանը: Իսկ կարելի՞ է հարց ուղղել Նավթոգազին, Վիտրենկոյին, Զելենսկուն: Ինչո՞վ են նրանք մտածել: Ինչո՞ւ մենք պետք է ձեռք բերենք գազն այն գնով, որը ծնկի կբերի մեր ամբողջ արդյունաբերությունն ու ժողովրդին»,- հարցրել է Մուրաևը: Ռադայի նախկին պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը առաջարկել էր Ուկրաինային գազի գնման պայմանագիր ստորագրել՝ վճարելով հազար խմ-ի համար 175 դոլար: Սակայն Կիևը մերժել էր առաջարկը: Այժմ, նրա հաշվարկներով, գազի պաշարները լրացնելու համար պետությունը պետք է ծախսի ավելի քան 6 միլիարդ դոլար: «Ես չեմ ուզում իշխանության ղեկին գտնվող ապուշներին անվանել ապուշներ և ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Եթե շարժվենք նրանց տեսլականով, ապա մենք տխուր հեռանկար ունենք»,- ասել է նա: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
