Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ ապագայում կլուծվի». Վահան Քերոբյան

357
Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 15:54
«Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ ապագայում կլուծվի». Վահան Քերոբյան

«Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի»,- այսօր «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին:

«Երկրորդը, դուք գիտեք, որ մենք շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը էլի քիչ կարևոր չի, դա Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է, որը շուտով կանցնի իր իրագործման փուլին»,- եզրափակել է նախարարը: